Հայաստանում մաքսայինի հետ առնչվելուց հետո ձեռնարկատերն ընկել է հիվանդանոց. Lurer.com
Երկար տարիներ Ռուսաստանում բնակված, ապրելու և այստեղ աշխատելու նպատակով 2013թ. հայրենիք վերադարձած Երևանի բնակիչ, «Ագրոֆիրմա Սևան» ՍՊԸ տնօրեն Աշոտ Մնացականյանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության հետ այս տարվա փետրվարին ու մարտին առնչվելիս նյարդային ու լարված վիճակի հետևանքով կարճ ժամանակ անց ինսուլտ է ստացել և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
«ԱՄՆ-ում 147 դոլարով (մոտ 73 000 դրամով) գնված ապրանքի մաքսազերծումը և ստացումը Հայաստանում ինձ վրա նստեց մոտ 87 000 դրամ, չհաշված տաքսիների վարձը,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Աշոտ Մնացականյանը:
[b]- Ի վերջո, ո՞վ պետք է փոխի Հայաստանում փոքր ձեռնարկատիրությունը, տնտեսությունը խեղդող այս օրենսդրությունն ու կարգը»:[/b]
Աշոտ Մնացականյանը լավագույնս է բացահայտել, թե Հայաստանում իրականում ինչ պայմաններ են ներկրմամբ զբաղվող փոքր ձեռնարկատերերի ու ձեռնարկատիրության համար: Հիմա մենք արդեն սպասում ենք ՊԵԿ-ի նախագահի պատասխանին և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ԱԺ պատգամավորների համապատասխան քայլերին:
«Մաքսային ծառայության հետ առնչվելու հետևանքով իմ մտորումների, հուզումների, նյարդային վիճակի արդյունքում ես ուղեղի կաթված ստացա, ապրիլի 9-ին ինձ տարան հիվանդանոց,- պատմեց Աշոտ Մնացականյանը:- Զգացի, որ աջ ոտքս և աջ ձեքս սկսեցին ինձ չենթարկվել: Վատ զգացի ինձ, շտապօգնություն զանգեցին, շտապօգնությունը եկավ, չափեցին ճնշումս, 180 էր: Ներարկում կատարեցին, ինձ հետաքրքիր էր իմանալ, թե ինչ է ինձ հետ կատարվում, հարցրեցի' եթե նախաինսուլտային կամ նախաինֆարկտային ինչ-որ բան կա, ասեք, ես հիվանդանոց գնամ: Բժշկուհին ասաց' ոչ մի բան էլ չկա, կսրսկեմ, բայց հետո անպայման նևրոպաթոլոգի մոտ գնացեք: Շաբաթ օր էր, ժամը 16-17-ի սահմաններում: Լավ խոսացող կին էր այդ բժշկուհին, շատ տարօրինակ էր նրա ասածը. ինձ համար պարզվեց, նորություն էր, որ Ամերիկայի բժիշկներն անգրագետ են, Եվրոպայի բժիշկներն անգրագետ են, որովհետև այնտեղ աջ ականջի համար մի բժիշկ է գալիս, ձախ ականջի համար' մեկ այլ բժիշկ, իսկ մերոնք ամեն ինչից հասկանում են: Այդ օրը հասկացա, որ մերոնք ամեն ինչից հասկանում են, ինձ հետ կապված, հրատապ լուծում պահանջող որևէ առողջական խնդիր չկա, միայն պետք է հետո նևրոպաթոլոգի մոտ գնամ»:
Մանրամասներն` [url=http://lurer.com/?p=224888&l=am]այստեղ[/url]