Նոր ստեղծված կուսակցությունների նպատակը դաշինքներ կազմելն է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում այս պահի դրությամբ առկա է 73 գրանցված կուսակցություն: Ընթացիկ տարվա ընթացքում ստեղծված նոր կուսակցություններից այս թվի մեջ ներառված են միայն «Լուսավոր Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունները: Վերջինս ՕԵԿ-ի իրավահաջորդն է:
Այլ կերպ ասած՝ այս տարի հիմնադրված կուսակցություններից միայն մեկն է հասցրել գրանցվել: Բայց ինչպես հայտնի է՝ միայն հունիսին և հուլիսի սկզբին արդեն իսկ երեք կուսակցություն է ստեղծվել: Մի քանիսն էլ սպասվում է, որ կստեղծվեն աշնանը:
Սակայն այսօր առկա վիճակն արդեն իսկ փաստում է, որ իշխող ՀՀԿ-ից բացի՝ Հայաստանի կուսակցություններից հատուկենտ ներկայացուցիչներ կհամարձակվեն առաջիկա ԱԺ ընտրություններին միայնակ մասնակցել: Այսինքն՝ նոր ստեղծվող կուսակցությունները ևս չեն հիմնադրվում ընտրություններին ինքնուրույն մասնակցելու համար. բոլորի նպատակը մեկ այլ կուսակցության հետ դաշինք կազմելն ու արդյունքի հասնելն է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]