211652_close_icon
views-count3317 դիտում article-date 13:54 09-09-2016

Գոյություն ունի «Վառոդի աշտարակ», որը վառոդի հետ արդեն կապ չունի

Աշտարակի առաջին քարը դրվել է 1475 թվականին քարագործ վարպետ Վացլավի կողմից։ Վառոդի աշտարակի բարձրությունը 65 մ է։ Ներսում գործում է լուսանկարների ցուցահանդես։ 44 մ բարձրության վրա ունի դիտահրապարակ, որտեղ կարելի է բարձրանալ 186 հարթակ ունեցող պարուրաձև աստիճանաշարով։ Դարպասը պետք է Հին քաղաք մտնող 13 դարպասներից մեկը լիներ, սակայն այս ծրագիրը չի իրագործվել։ Շինարարության սկզբից քիչ անց Վլադիսլավ 2-րդ արքան, անհանգստանալով սեփական անվտանգության համար, վերադառնում է Պրահայի ամրոց, իսկ հին պալատը իր շրջակայքով կորցնում է երբեմնի նշանակությունը[1]: Աշտարակը այդպես էլ մնում է անավարտ` հետագայում ծածկվելով ժամանակավոր տանիքով։ Կառույցը շուտով դառնում է վառոդի պահեստ։ Հենց այդ ժամանակվանից էլ այն կոչվել է «Վառոդի աշտարակ»: Պրուսական զորքի կողմից Պրահայի պաշարման ժամանակ 1757 թվականին դարպասները խիստ տուժում են. 1799 թվականին ստիպված հեռացնում են նրա վնասված զարդարանքները։ 19-րդ դարի սկզբին աշտարակը վերանորոգվում է ուշ գոթիկայի ոճով։ Ներկայիս տեսքը աշտարակը ձեռք է բերել ճարտարապետ Յոզեֆ Մոցկերի գլխավորությամբ 1878-1886 թվականներին կատարված վերանորոգման աշխատանքների արդյունքում։

Նմանատիպ նյութեր