211652_close_icon
views-count7595 դիտում article-date 09:48 09-09-2016

Աննախադեպ մեծ զորահանդես՝ Հայաստանի Անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ իշխանությունները ծրագրում են սեպտեմբերի 21-ին Հայաստանի Անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ մեծ զորահանդես անցկացնել։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս զորահանդեսն իր ծավալներով աննախադեպ մեծ է լինելու։ ՀՀ պաշտպանության նախարարության առջև խնդիր է դրված զորահանդեսի ընթացքում Հայաստանի զինված ուժերի ողջ հզորությունը ցուցադրել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ զորահանդեսին կմասնակցի մոտ տասը հազար զինվորական, որոնց զորամիավորումները դեռևս մեկ ամիս առաջ՝ օգոստոսի սկզբից սկսել են շքերթին պատրաստվել։ Ենթադրվում է, որ զորահանդեսի հաջողվելու դեպքում այն Հայաստանի թշնամիների համար զսպող դերակատարություն կարող է ունենալ։ Բոլորը գիտակցում են, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո այս զորահանդեսը Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունի»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր