Մոուրինյոն Գաչինովիչի համար ներկա է եղել Ավստրիա-Սերբիա խաղին
Հայտնի է դարձել, թե ինչու է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ներկա գտնվել 2018թ. աշխարհի առաջնության խմբային փուլի Ավստրիա-Սերբիա խաղին (3:2), որը կայացել էր նախորդ շաբաթ:
Մոուրինյոն հատուկ ժամանել էր այդ հանդիպմանը՝ անձամբ հետևելու սերբերի կիսապաշտպան Միյատ Գաչինովիչի խաղին:
22-ամյա Գաչինովիչը 2015 թվականից հանդես է գալիս Ֆրանկֆուրտի «Այնտրախտում»: