Երևանը կմասնակցի աշխարհի հինավուրց քաղաքներին նվիրված ֆորումին
Ռուսաստանի Ռյազան քաղաքում օգոստոսի 12-ից 18-ը կանցնի միջազգային ֆորում, որին մասնակցություն կունենան 500 տարուց ավելի պատմություն ունեցող աշխարհի տարբեր քաղաքներ, այս մասին հաղորդում է [url=https://rusarminfo.ru/2018/08/08/stolica-armenii-primet-uchastie-v-forume-drevnix-gorodov-mira/]rusarminfo.ru[/url]-ն։
Միջոցառմանը կմասնակցեն աշխարհի 15 երկրների 9 քաղաքներ, ԱՊՀ երկրների 7 քաղաքներ եւ Ռուսաստանի 18 քաղաքներ: Հին քաղաքների թվում՝ Երեւան (Հայաստան), Սպարտա, Աթենք, Սալոնիկի (Հունաստան), Սյուզու (Չինաստան), Փարիզ (Ֆրանսիա) և այլն։
Ֆորումի շրջանակներում կբացվեն «Հինավուրց քաղաքների դեսպանատներ», կներկայցվեն պատմական ներկայացումներ, աշխարհի խոհանոցներն ու համերգային ծրագրեր։ Ֆորումի շրջանակներում կազմակերպված կոնֆերանսին կքննարկվեն աշխարհի հինավուրց քաղաքների պահպանության խնդիրները։