Էրիկ Կանտոնա. Մոուրինյոյի արժանիքները «Մանչեսթեր Յունայթեդի» համար չեն
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Էրիկ Կանտոնան քննադատել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:
«Ամեն ինչ այնքան էլ հաջող չէ: Սակայն հիմա մրցաշրջանի սկիզբն է, դեռ վաղ է դատել: «Մանչեսթեր Յունայթեդը» մեծ ակումբ է և այդպիսին կլինի միշտ: Նա տիտղոսներ կնվաճի, և ես դրանում վստահ եմ:
Բայց ահա խաղաոճն այն չէ: Մարզիչը թիմին ստիպում սխալ ոճով խաղալ: Չկա ստեղծագործական միտք և գրավչություն:
Մոուրինյոն ինձ դուր է գալիս: Նա շատ արժանիքներ ունի, բայց ոչ «Յունայթեդի» համար: Նրանք պետք է Գվարդիոլային հրավիրեին:
Պեպը պետք է աշխատի «ՄՅՈւ»-ում, սակայն այժմ նա այլ ակումբում է արարում: Ակումբում, որի անունը չեմ ցանկանում տալ:
Կատակում եմ, «Մանչեսթեր Սիթին» ցուցադրում է հիանալի ֆուտբոլ: Կարծում եմ, որ Գվարդիոլան պետք է հայտնվի «Յունայթեդում»:
Նա Յոհան Կրոյֆի հոգևոր ժառանգորդն է: Պեպը «Բարսելոնայում» աղացել է նրա գլխավորությամբ և նրանից շատ բան սովորել», ասել է Կանտոնան: