Նոյեմբերի 5-ը Հայաստանի հետախուզական զորքերի օրն է
Հայաստանի զինված ուժերի հետախուզական ստորաբաժանման կազմավորումն սկսվել է 1991 թվականի սեպտեմբերից:
1992 թ.-ի նոյեմբերի 5-ին կազմավորումն ավարտվել է, եւ հետագայում այդ ամսաթիվը դարձել է Հայաստանի հետախուզական զորքերի օրը:
Տոնի առթիվ ավանդաբար անցկացվում է պարգեւատրման արարողություն, շնորհավորում եւ պատվում են երկրի բոլոր հետախույզներին, ինչպես նաեւ հետախուզական զորքերի բոլոր վետերաններին:
Հետախուզական զորքերի բազմաթիվ խնդիրների թվում է հակառակորդի մասին տեղեկությունների ձեռքբերումը եւ հակառակորդի խմբավորումների հայտնաբերումը, տեղեկությունների հավաքումը, հակառակորդի կարեւոր օբյեկտների ոչնչացումը կամ շարքից դուրսբերումը, հակառակորդի թիկունքում դիմադրության կազմակերպություններին օգնության ցուցաբերումը, զանգվածային խոցման եւ բարձրճշգրտության զենքի կիրառմանը հակառակորդի նախապատրաստվելու նշանների հայտնաբերումը: