Փրկարարները ժամանակավորապես հոսանքազրկել են բնակարանը
Նոյեմբերի 11-ին, ժամը 00:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աղայան փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկը ջրալցվում է, սեփականատերը բացակայում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ջրալցումից թրջվել են բնակարանի նախասրահի առաստաղը (2 քմ) և վերալակի հորանը:
Փրկարարները ժամանակավորապես հոսանքազրկել են բնակարանը մինչև համապատասխան ծառայությունների աշխատակիցների մոտենալը: