Կառավարության անդամները կհանդիպեն «Իմ քայլի» պատգամավորներին. օրակարգը գաղտնի է․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այսօր` 11:00-ին, կառավարության անդամները` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Ազգային ժողովում հանդիպելու են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին:
Հանդիպումը տեղի է ունենալու վարչապետի նախաձեռնությամբ, սակայն թե ինչ է քննարկվելու հանդիպման ժամանակ, պարզ չէ:
Նշենք, որ պատգամավորները նույնպես տեղյակ չեն հանդիպման օրակարգից: Ենթադրվում է՝ հիմնականում խոսքը կառավարության ծրագրին է վերաբերելու, որն ԱԺ-ն կքննարկի փետրվարի 12-ին:
«Իմ իմանալով` խմբակցության նիստ է լինելու: Որևէ մեկս օրակարգից տեղյակ չենք: Կարծում եմ` խմբակցության ղեկավարն ու քարտուղարը նույնպես»,- մեզ հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը: Իսկ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ու քարտուղար Հակոբ Սիմիդյանը համառորեն չէին պատասխանում մեր հեռախոսազանգերին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]