Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում՝
Հոկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը, 3-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին` հարավ-արևելյան՝ 5-10 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ն աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 30-ի երեկոյան ժամերին, հոկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ։
Հոկտեմբերի 2-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: