Մամիկոն Ասլանյանը կշարունակի՞ պաշտոնավարել մինչև նոր ընտրությունները. aravot.am
2016 թվականի հոկտեմբերի 10-ին Վանաձորի նորընտիր ավագանու անդրանիկ նիստի ժամանակ փակ, գաղտնի քվեարկությամբ քաղաքապետ ընտրվեց այն ժամանակ իշխող Հանրապետական կուսակցության թեկնածու Մամիկոն Ասլանյանը: Քվեարկությունն անցավ բավականին թեժ մթնոլորտում, իսկ Մամիկոն Ասլանյանը ստացավ 19 ձայն։ Այսօր լրանում է համայնքի ղեկավարի պաշտոնավարման 5 տարին:
Aravot.am-ը փորձեց Մամիկոն Ասլանյանից հետաքրքրվել, թե արդյո՞ք ինքը շարունակելու է պաշտոնավարել, մինչեւ կլինեն նոր ընտրություններ: Սակայն Ասլանյանը պատասխանեց, որ ինքը տեղյակ չէ, թե ի՞նչ է նախատեսված. «Ես դեռ նորություններ չունեմ, մենք շարունակում ենք աշխատել, տեսնենք: Այստեղ իրավունքի եւ այլ կիրառության խնդիրներ կան, տեսնենք ի՞նչ կորոշվի, դրան համապատասխան մենք մեր գործողությունները կպլանավորեք: Հիմա ինչ-որ փոփոխություններ են մատնանշվում, օրենքի ինչ-որ փոփոխություններ»: Օրենքի համաձայն՝ Երեւանի, Գյումրու եւ Վանաձոր քաղաքների դեպքում, գործող քաղաքապետը պետք է պաշտոնավարի այնքան ժամանակ, մինչեւ կգումարվի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը: Մեր այն հարցին, որ Aravot.am-ի հետ նախորդ հարցազրույցում նշել էիք, որ ստացել եք առաջարկություններ տարբեր կուսակցությունների կազմում ներկայանալու, համայնքի ղեկավարն ասաց, որ դեռեւս հստակ որոշում չունի. «Դեռ չեմ որոշել, ֆորմատը կորոշեմ ու կասեմ»:
Մանրամասներն՝ այստեղ