Փրկարարները 26 ահազանգ են ստացել փակ դռների վերաբերյալ
Մայիսի 14-16-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 26 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Սյունիքի մարզի Սիսիան և Արմավիրի մարզի էջմիածին քաղաքներում։
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները: