211652_close_icon
views-count4523 դիտում article-date 18:47 16-05-2022

Անահիտ Ավանեսյանն իր զորակցությունն է հայտնել ծեծի ենթարկված բուժաշխատողներին

Մասնագիտական պարտականությունները կատարելիս բռնության են ենթարկվել շտապօգնության աշխատակիցները. Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դատապարտում է դեպքը։

«Հերթական անգամ բռնության են ենթարկվել իրենց մասնագիտական պարտականությունները կատարող շտապօգնության աշխատակիցները:

Ես և առողջապահության նախարարությունը մեր զորակցությունն ենք հայտնում բուժաշխատողներին և հույս հայտնում, որ խնդիրը կլուծվի իրավական հարթությունում` օրենքի տառին համապատասխան», - այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մայիսի 16-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ 

Հերթական անգամ բռնության էին ենթարկվել իրենց մասնագիտական պարտականությունները կատարող շտապօգնության աշխատակիցները։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ շտապօգնության թիվ 18 բրիգադը կանչով մեկնել էր «Տաշիր» առևտրի կենտրոնի հարևանությամբ գտնվող սեփական տներից մեկը, որտեղ հիվանդի հարազատի կողմից ծեծի են ենթարկվել բժիշկն ու վարորդը։  Վերջիններս հարվածներ են ստացել մետաղե ձողով՝ գլխի և մեջքի հատվածներում։

Բժիշկն ու վարորդը տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց։  

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր