211652_close_icon
views-count5218 դիտում article-date 16:53 13-09-2022

Զոհվել է «Բերդ» անսամբլի պարող Լավրենտ Նաթոյանը

«Բերդ» պարային անսամբլը գուժել է խմբի անդամներից մեկի զոհվելու մասին:

 

Պարային անսամբլի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակվել է խմբի անդամ Լավրենտ Նաթոյանի լուսանկարը, որին կից գրված է. «Կրկին ցավալի ու անդառնալի կորուստ ունեցանք:  «Բերդ» պարային  անսամբլի պարսպից մի նախշուն քար պակասեց, մի հրաշալի պարող, լուսավոր մի երիտասարդ ու Հայրենիքի պաշտպան: Նրա տեղը «Բերդ»  անսամբլի պարողների շարքում թափուր մնաց: Սակայն քեզ սիրով կհիշեն բոլորը, սիրելի Լավրենտի, երբ ամեն անգամ «Բերդը» բեմ բարձրանա»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի եւ Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Այս պահի դրությամբ հայտնի է 49 զոհի մասին:



Նմանատիպ նյութեր