211652_close_icon
views-count2626 դիտում article-date 18:04 13-09-2022

ԵԿՄ-ում իմ հրամանով կեսգիշերն անց հայտարարվել է Համար 1. Սասուն Միքայելյան

Երկրապահ կամավորականների միությունում իմ հրամանով կեսգիշերն անց հայտարարվել է Համար 1. Արդեն իսկ ձեւավորված ԵԿՄ գումարտակները շարժվել եւ շարունակում են շարժվել նշված վայրեր: Այս մասին հայտարարություն է տարածել ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:

Հայտարարությունը՝ ստորև.

«Ադրբեջանական ԶՈւ ստորաբաջանումները հրետանային միջոցներով, ականանետեր եւ ԱԹՍ-ներ կիրառելով ինտենսիվ հրետակոծում են հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի եւ Կապանի ուղղությամբ տեղակայված դիրքերը:

Երկրապահ կամավորականների միությունում իմ հրամանով կեսգիշերն անց հայտարարվել է Համար 1: Արդեն իսկ ձեւավորված ԵԿՄ գումարտակները շարժվել եւ շարունակում են շարժվել նշված վայրեր:

Կոչ եմ անում մեր հայրենակիցներին խուճապի չմատնվել, չտրվել սադրանքներին, մի կողմ թողնել քաղաքական ամբիցիաները, համախմբվել, մի բռունցք դառնալ, տեր կանգնել կյանքերի գնով ձեռք բերված մեր հողին, պետությանը, պետականությանը:

Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին, շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավորներին:

Զորավիգ մեր երկրին:

Աստված պահապան»:

Նմանատիպ նյութեր