211652_close_icon
views-count14882 դիտում article-date 19:37 13-09-2022

Առուշ Առուշանյանն իր ջոկատը կազմել և կեսգիշերին բարձրացել է դիրքեր

Yerevan.Today-ը գրում է․

Կեսգիշերին թշնամու հարձակումից հետո Սյունիքում անմիջապես ձևավորվել են ինքնապաշտպանական ջոկատներ։ Ժամը 2-ից Իշխանասար է բարձրացել Գորրիսի խոշորացված համայնքի ղեկվար Առուշ Առուշանյանն իր ձևավորած ջոկատով, որտեղ իրավիճակն ամենալարվածն է եղել՝ մինչև առավոտ։ Գորիսի համայնքապետարանից Yerevan.Today-ի տեղեկությանը հրաժարվեցին լրացուցիչ մանրամասնել հայտնել։  Ի դեպ, Իշխանասարի բարձունքից, որտեղ թշնամին իր զորքով ներխուժել և տեղակայվել է դեռ 2021 մայիսից՝ գիշերը առաջին զոհերն ու վիրավորներն այստեղից են տեղափոխվել հիվանդանոցներ,  բայց ստույգ մանրամասներով Yerevan.Today-ը կհրապարակի ավելի ուշ։

Տեղացիների խոսքով՝ Սյունքի տարբեր բնակավայրերից էլ կամավորներ  տարբեր ուղղություններով փորձել են սեփական նախաձեռնությամբ դիրքեր բարձրանալ, որ Սյունիքի  բարձունքներում պաշտպանությունն ամրանա, սակայն ՄՈԲ-երի մասին պաշտոնական հաղորդագրություներ առայժմ չկան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դաշնակից պետության միջամտությունից հետո Սյունիքում այս պահին համեմատաբար խաղաղ է։ Գորիսի բնակիչների խոսքով, 10-15 րոպե ընդմիջումներով հրանոթներից կրակոցներ են արձակում, «որ արնախում թշնամու զորքի մասին չմոռանանք»։

 

Նմանատիպ նյութեր