211652_close_icon
views-count2254 դիտում article-date 22:24 29-09-2022

Շիրակի նախկին մարզպետը հեռանում է բուհի ղեկավարի պաշտոնից. aravot.am

Aravot.am-ին տեղեկություններ են հասել այն մասին, որ Շիրակի նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը, որն ուղիղ մեկ տարի առաջ ճիշտ այս օրը նշանակվել էր պոլիտեխնիկի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար, հեռանում է պաշտոնից։

Նա հրաժարականի դիմում է ներկայացրել, որը սակայն դեռ ստորագրված չէ։ Մենք այս լուրի իսկությունը փորձեցինք ճշտել Տիգրան Պետրոսյանից, սակայն առայժմ նրա հետ կապ հաստատել չհաջողվեց։

Շիրակի նախկին մարզպետի հեռանալու պատճառին կանդրադառնանք նրանից պարզաբանում ստանալուն պես։

Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր