211652_close_icon
views-count21466 դիտում article-date 21:25 14-12-2022

Ձերբակալություններ՝ Գյումրիում․ անակնկալի են բերել մարիխուանա «վայելող» երիտասարդների. aravot.am

Aravot.am-ը գրում է. «Գյումրիում երկու օրվա՝ ընթացքում՝ դեկտեմբերի 11-ին և 12-ին, ձերբակալվել են չորս երիտասարդներ՝ թելեգրամյան ալիքներով թմրամիջոցներ  ձեռք բերելու  ու պահելու կասկածանքով։

4 երիտասարդի մոտ էլ  հայտնաբերվել է մարիխուանա, թեև նրանից մեկը նաև բավական թանկ թմրամիջոց՝ կրիստալ  էր ձեռք բերել։ Նրանք խոստովանել են, որ դրանք գնել են թելեգրամյան ալիքների միջոցով։

Հիշեցնենք, որ քանի ամիս առաջ Գյումրիի գրեթե բոլոր թաղերում, այդ թվում պատմական կենտրոնի ճարտարապետական մեծ արժեք ներկայացնող կառույցների պատերի վրա հայտնվել էին հայտարարություններ՝ թելեգրամյան ալիքներով թմրանյութերի վաճառքի մասին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր