211652_close_icon
views-count1067 դիտում article-date 22:55 11-01-2023

Մարիուխանա՝ պատրաստված սեփական ձեռքերով․ նոր ձերբակալություններ Գյումրիում. aravot.am

Aravot.am-ը գրում է. «Շիրակի մարզում դարձյալ մի քանի երիտասարդների են ձերբակալել՝ ապօրինի թմրանյութ պահելու ու օգտագործելու կասկածանքով։ Նրանց մոտ հայտնաբերված թմրանյութը հիմնականում եղել է մարիխունա, որը, ինչպես պարզվում է, պատրաստել են սեփական ձեռքերով՝ կանեփի վայրաճ բույսերից։

Ինչպես տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական լրահոսից, նախորդ օրը Շիրակի մարզի Ազատան բնակավայրում ծառայություն իրականացնելիս՝ պարեկները գյուղի կամրջի տակ հայտնաբերել ու ձերբակալել էին Շիրակավան գյուղի 28-ամյա երիտասարդի, որը ոստիկանության Կումայրի բաժնում խոսոտովանել է, որ իր մոտ հայտնաբերված դեղնականաչավուն զանգվածը մարիխունա է, պատրաստել է անձամբ՝ կանեփի վայրաճ բույսերից:

Հենց նույն օրը պարեկները Գյումրու «Ֆանտաններ» կոչվող ամենաաղքատ թաղամասում կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա։ Ղեկին գտնվող 17-ամյա պատանու մոտ եղել է ծխախոտի տուփ՝ յուրահատուկ հոտով, մանրացված, չորացված զանգվածով։ Նա ևս խոստովանել է, որ իմ մոտ եղած մարիխունան ինքն է պատրաստել՝ կանեփի վայրաճ բույսերից։ Վերջինս բեման է ենթարկվել ոստիկանության Մուշ բաժին ու ձերբակալվել»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր