211652_close_icon
views-count1510 դիտում article-date 19:00 03-03-2024

Կայացել է Վազգեն Սարգսյանի 65-ամյակին նվիրված ֆուտբոլային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը

Վազգեն Սարգսյանի 65-ամյակին նվիրված ֆուտբոլի համաբանակային մրցաշարի բացումը տեղի ունեցավ այսօր սպարապետի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
 
Միջոցառման ընթացքում հնչեց ՀՀ օրհներգը, որը կատարեց ՀՀ ԶՈւ նվագախումբը։
 
Հանդիսավոր բացմանն ու խաղին ներկա են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, նրա տեղակալ Արման Սարգսյանը, Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արամ Սարգսյանը, Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ինչպես նաև մի շարք զինվորականներ։
 
Հիշեցնենք, որ սպարապետ Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին, Արարատում։

Նմանատիպ նյութեր