Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. Արալեզ գյուղում բախվել են «Nissan»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. բժիշկները պայքարում են վարորդների կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ դեկտեմբերի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21:00-ի սահմաններում Նոր կյանք-Արալեզ գյուղի ճանապարհին՝ գծանցի մոտ, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 31-ամյա Էրիկ Մ.-ի վարած «ՎԱԶ-2107» և 27-ամյա Գալուստ Շ.-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդները, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ Վեդու բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն, որտեղից այնուհետև ռեանիմոբիլներով տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներից մեկը։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Սուրիկ Բարսեղյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Ռոլանդ Սողոյանն ու կրտսեր պարեկ Արման Հարությունյանը։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ոստիկանության Վեդիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և ավագ քննիչ Հենրիկ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վեդիի բաժնի հատուկ պահպանվող տարածք։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։