211652_close_icon
views-count3493 դիտում article-date 19:22 04-04-2025

Հայաստանի ֆուտզալի հավաքականը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտզալի ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային թարմացված աղյուսակը։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտզալի ֆեդերացիան:

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականն առաջադիմել է 11 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 20-րդ հորիզոնականն՝ իր ակտիվում ունենալով 1197.87 վարկանիշային միավոր։

ՈՒԵՖԱ Եվրո 2026-ի ընտրական 6-րդ խմբում Հայաստանի մրցակից Ղազախստանի ընտրանին, որին Հայաստանի ազգային հավաքականը մարտի 12-ի Երևանում տեղի ունեցած խաղում պարտության մատնեց 4:2 հաշվով, լքել է լավագույն հնգյակն ու այժմ յոթերորդն է վարկանիշային աղյուսակում։

Լավագույն տասնյակը գլխավորում է Բրազիլիան, Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիան երկրորդն է, երրորդ տեղում Իսպանիայի հավաքականն է։

 

Նմանատիպ նյութեր