Ադրբեջանում միջազգային կառույցների փակման պաշտոնական և իրական պատճառները
2020 թվականի պատերազմից և, հատկապես, 2023 թվականի սեպտեմբերի՝ Արցախի հայաթափումից հետո Ադրբեջանն սկսեց աշխարհին ներկայանալ հաղթողի դիրքերից՝ իրեն իրավունք վերապահելով նույնիսկ հակամարտությունների լուծման «դասեր տալ»։
Իլհամ Ալիևի վարչակազմը շուտով ձեռնամուխ եղավ Ադրբեջանում գործող միջազգային կառույցների գրասենյակների փակմանը՝ հիմնավորելով «երկիրն արտաքին վտանգներից պաշտպանելու» անհրաժեշտությամբ։ Մարդու իրավունքների ոտնահարմամբ և լրատվամիջոցների հանդեպ բռնաճնշումներով հայտնի ադրբեջանական իշխանությունների կողմից 2023-2025 թվականների ընթացքում արգելվեց միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցչությունների և լրատվամիջոցների գործունեությունն Ադրբեջանում։
Փակվեցին կամ փակման վտանգի առջև են «Transparency International»-ի ադրբեջանական մասնաճյուղը, «Transparency Azerbaijan» կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական միավորումը, ԵՄ-ի ամենամեծ կրթական փոխանակման ծրագիրը՝ «Erasmus+»-ը և հեղինակավոր կառույցների այլ գրասենյակներ։ Ադրբեջանի իշխանությունները չեղյալ հայտարարեցին «BBC News»-ի, «Sputnik»-ի, «Bloomberg»-ի և «Voice of America»-ի թղթակիցների հավատարմագրումը։
ՄԱԿ-ի հետ համագործակցության առաջնահերթությունների վերանայման պատճառով և Արցախի հարցում կողմնակալ դրսևորման մեղադրանքով՝ Ադրբեջանը մտադրություն հայտնեց փակել այդ կառույցի չորս ներկայացուցչությունները՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ՝ UNDP), Բնակչության (UNFPA), Մանկական հիմնադրամները (UNICEF) և Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը (UNHCR)։ Բաքվի իշխանությունները պատճառաբանեցին, որ «ադրբեջանական տարածքների ազատագրումը, հակաահաբեկչական գործողությունը» և վերջին տարիներին Ադրբեջանի արձանագրած առաջընթացը նրան թույլ են տվել սոցիալական նախագծերի իրականացման գործում հենվել սեփական միջոցների և կարողությունների վրա։ Շեշտվեց նաև, որ Ադրբեջանն արդեն ինքն է դոնորական ծառայություններ մատուցում բազմաթիվ երկրների։
Ընդունելով, որ անկախության առաջին տարիներին ՄԱԿ-ի ծրագրերը նպաստել են երկրի ինստիտուցիոնալ զարգացմանը, ադրբեջանցի պաշտոնյաները մատնանշեցին, որ ՄԱԿ-ը կարող է այդ ռեսուրսները ուղղել ճգնաժամային գոտիներ և երկրներ, որոնք ավելի մեծ կարիքի մեջ են։ Շեշտվեց, որ Բաքուն չունի նաև ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի աջակցության կարիքը, քանի որ իր քաղաքացիներին սեփական միջոցներով կարող է վերադարձնել «ազատագրված տարածքներ»։
Պաշտոնական Բաքուն, մասնավորապես, հայտարարեց, որ Ադրբեջանը կազմակերպության գլխավոր գրասենյակների և առանձին կառույցների հետ գործընկերությունը կշարունակի նախագծային համագործակցության ձևաչափով։ Կշարունակվի համագործակցությունը Կայուն զարգացման օրակարգի շրջանակներում, ինչպես նաև՝ Մարդկային բնակավայրերի և շրջակա միջավայրի ծրագրերի, Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի քարտուղարության և այլ կառույցների հետ։ 2026 թվականին Ադրբեջանը կհյուրընկալի ՄԱԿ-ի կողմից հիմնադրված Համաշխարհային քաղաքային ֆորումը (WUF)։
Բաքուն, փաստորեն, «չներեց» այն իրողությունը, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը 2021 թվականին, չնայած ադրբեջանական կողմի համառությանը, հրաժարվեց այցելել Արցախի Թալիշ գյուղ։ Ադրբեջանում հասարակական կազմակերպության կարգավիճակով գործող ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի դեմ լարվածությունը սկիզբ առավ այն բանից հետո, երբ Ծրագրի ներկայացուցիչը հրաժարվեց մասնակցել նաև 2022 թվականի օգոստոսի 27-ին Շուշիում կազմակերպված, «օկուպացիայից ազատագրված տարածքներում վերականգնման և վերակառուցման, ականազերծման և այլ հրատապ խնդիրների ոլորտում իրականացվող աշխատանքներին» նվիրված միջազգային համաժողովին։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում: