211652_close_icon
views-count1111 դիտում article-date 21:53 07-07-2025

Ռուսաստանը պատրաստ է Իրանից արտահանել հարստացված ուրանի ավելցուկը. Լավրով

Ռուսաստանը առաջարկել է Իրանից արտահանել հարստացված ուրանի ավելցուկը՝ այն հետագայում սպառելու և ատոմակայաններում օգտագործելու համար։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին հուլիսի 7-ին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Նա նշել է, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ին և Իրանին տրամադրել իր միջնորդական ծառայությունները, եթե Թեհրանը նման ցանկություն հայտնի։

 

Նմանատիպ նյութեր