Նալչիկում ճոպանուղու փլուզման հետևանքով վեց մարդ է տուժել
Կաբարդինո-Բալկարական Հանրապետության Նալչիկում ճոպանուղու փլուզման հետևանքով վեց մարդ վիրավորվել է, որոնցից հինգը հոսպիտալացվել են: Բոլոր տուժածների վիճակը գնահատվում է միջին և թեթև աստիճանի, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը։
«Օպերատիվ տվյալների համաձայն՝ Նալչիկում ճոպանուղու փլուզման հետևանքով վիրավորվել է վեց մարդ, որոնցից հինգն արդեն հոսպիտալացվել են և անցնում են հետազոտություններ: Բոլորը գտնվում են միջին և թեթև աստիճանի: Շտապօգնության խմբերը հերթապահում են դեպքի վայրում: Ռուսաստանի առողջապահության նախարարության աղետների բժշկության դաշնային կենտրոնը համակարգում է օգնությունը», – ասել է նա: