211652_close_icon
views-count4342 դիտում article-date 23:08 08-08-2025

Միջանցք չի լինելու, ճանապարհներն են բացվում․ տարածաշրջանի բոլոր ճանապարհները և սահմանները բացվելու են․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Պատերազմ այլևս չի լինելու:

Մեր երեխաներն այլևս չեն զոհվելու:

Միջանցք չի լինելու, ճանապարհներն են բացվում: Տարածաշրջանի բոլոր ճանապարհները և սահմանները բացվելու են:

Մեր տնտեսությունը շնչելու է: Ամեն օր մեր պետությունն էլ ավելի անկախ և ինքնիշխան է լինելու:

ԿԵՑՑԵ, Ապագան,
որն այսօր ենք կերտում, Ապագա կա՜ , կա ապագա!

ԿԵՑՑԵ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ,

Կեցցե այն իրական Հայաստանի Հանրապետությունը, որը մենք միշտ իրականում երազել ենք, որը հավետ է»:

Նմանատիպ նյութեր