211652_close_icon
views-count1975 դիտում article-date 10:03 01-01-2026

Մենք հասել ենք ապագային և մենք ապրում ենք ապագայի մեջ, այլևս չենք հայտնվելու անցյալում․ Փաշինյանի ուղերձը

Մենք հասել ենք ապագային եւ մենք ապրում ենք ապագայի մեջ, եւ մենք այլեւս չենք հայտնվելու անցյալում։

Ամանորյա ուղերձում ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
Անկախությունից ի վեր 2025 թվականն առաջին օրացուցային տարին է, որ Ադրբեջանի հետ հրաձգության հետեւանքով ոչ զոհ ենք ունեցել, ոչ վիրավոր։ Հայաստան–Ադրբեջան սահմանին հրաձգության հետեւանքով զոհեր չունենք սկսած 2024 թվականի մարտից, արդեն ավելի քան 22 ամիս։

Սա հանգամանքների պատահական բերում չէ, այլ Հայաստանի ժողովրդի, այսինքն՝ Ձեր կողմից 2021 թվականի արտահերթ ընտրություններում Կառավարությանն ու խորհրդարանական մեծամասնությանը պատվիրակված ռազմավարության իրականացում։

Այդ ռազմավարությունն արտահայտված է Իրական Հայաստանի գաղափարախոսության մեջ եւ կապված է հայ ժողովրդի պատմությունն ընթերցելու եւ վերընթերցելու, նրանում անթեղված ուղերձները փնտրելու եւ գտնելու, այդ ուղերձներն իրական կյանքի կիրառելի գիտելիք դարձնելու մեր նորահայտ գործելակերպի հետ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր