«Կյանքի վերելակով»․ նվիրվում է Շառլ Ազնավուրին
«Կյանքի վերելակով» Հեղինակ՝ գրող, բանաստեղծ Առլեն Շահվերդյան
Կարդում է Վալերի Ջաղինյանը
Երաժշտությունը՝ Շառլ Ազնավուր, «Sa jeunesse»
Նվիրվում է Շառլ Ազնավուրին
ԿՅԱՆՔԻ ՎԵՐԵԼԱԿՈՎ
Ես չեմ հասնի դարի վերջին.
Շիրմաքարիս քսան թվով է սկսվելու
Տարեթիվը իմ վախճանի,
Եվ իմ ապրած ամբողջ կյանքում,
Լինեմ` անհայտ, թե՛ անվանի,
Ժամանակը, իր անդադա՜ր ու անդադրո՜ւմ սլաքոցո՛վ,
Ստիպելու է անսալ միա՛յն ներքի՜ն ձայնին:
Ա՛յն, որ միտքդ շարահյուսում,
Հետդ, կարծես, անվե՜րջ խոսում
Եվ հուշում է ժամանակի հարընթա՜ցը:
Ես չե՛մ հասնի դարի վերջին,
Ու չե՛մ կարող չոր մեկնարկից անցնե՜լ, հասնե՜լ
Ու հասցնե՜լ տեսնել դարի ավա՜րտ-թա՛ցը:
Ինքս ինձ հետ խորհելուց զա՛տ՝
Ինքս իմ դեմ կռի՛վ տալով,
Կյանքի ամե՛ն գույն ու երանգ նկատելով,
Մնացել եմ ժամանակի սև ու սպիտակ վերարկուով,
Ու քայլում եմ հիմա, ուսիս՝
Մի ծե՜ր, թոշակառո՜ւ բույով:
Ամե՛ն ապրած րոպես արդեն հետհաշվա՛րկ է,
Ներքին ձայնս հուշում է ինձ,
Որ մեծաշնո՜րհ ժամանակը
Խորհրդավո՜ր ժպտում է լուռ,
Ժպտում՝ արդեն քմծիծաղո՜վ:
Ամբո՜ղջ կյանքում ես փորձեցի
Հաղթել անսա՛նձ ժամանակին,
Ստանալ նրա վերքե՜րը խոր,
Սակայն ապրե՜լ, չվհատվե՛լ ցա՛վ ու դաղո՜վ,
Որ մի օր էլ ինքս ինձ հետ խոսեմ՝ արդեն, ժամանակին
Հաղթա՛ծ մարդու զառանցանքո՜վ:
Իսկ հիմա՜… հիմա նայում եմ ինձ
Ինչ-որ բո՛ւթ մի հանցանքով,
Նայում եմ խո՜ր հոգուս նե՜րսը,
Բուս թթվել է շիվա՜ր դեմքին իմ հիմարի:
Մտածում եմ՝ ունենալով դարի կեսը,
Գուցե մյուս կեսը՝ դյութիչ, ժամանա՞կը ինձ նվիրի,
Ապրեմ երկա՜ր, ուսիս հանգչող բվի՛ նման
Ամեն օրս դառնա անհո՜գ մի կիրակի:
…Բայց, պետք չէ՛ ինձ ժամանակի խաղադրույքը,
Ես հասկացա՛, որ կյանքը մեր
Շա՛տ նման է վերելակի՜.
Երբե՛ք, երբե՛ք դու չգիտես,
Թե ո՞ր հարկում կանգ կառնի քո վերելակը,
Նույնիսկ, եթե սեղմել էիր ամենավերևի կոճակը՝
Այն կա՛նգ կառնի որտե՛ղ կուզի.
Կյանքի տեխնիկական խոտա՛ն…
Ես չե՛մ հասնի դարի վերջի՜ն,
Բայց, թե ինչքա՜ն դեռ կմղվե՜մ՝
Թո՛ղ, որ դա էլ կանխորոշի
Ժամանակի իմ աորտա՛ն:
Ես հասկացա՛, որ այս կյանքում
Կարևոր է ո՛չ թե «ինչքա՛ն»-ն, այլ «ինչպե՛ս»-ը,
Ո՛չ թե ծավա՜լը վիթխարի՜, այլ ներքի՜նն ու բովանդա՜կը:
Կարևոր է, թե ինչպե՞ս ես ապրում տրված ժամանա՛կդ,
Թե ինչպիսի՞ մարդ ես՝ կյանքում, ի՞նչ որակով,
Եվ հոգևոր ի՜նչ քաշով ես վե՛ր բարձրանում
Քո անձնական վերելակով:
Կարդում է Վալերի Ջաղինյանը
Երաժշտությունը՝ Շառլ Ազնավուր, «Sa jeunesse»
Նվիրվում է Շառլ Ազնավուրին
ԿՅԱՆՔԻ ՎԵՐԵԼԱԿՈՎ
Ես չեմ հասնի դարի վերջին.
Շիրմաքարիս քսան թվով է սկսվելու
Տարեթիվը իմ վախճանի,
Եվ իմ ապրած ամբողջ կյանքում,
Լինեմ` անհայտ, թե՛ անվանի,
Ժամանակը, իր անդադա՜ր ու անդադրո՜ւմ սլաքոցո՛վ,
Ստիպելու է անսալ միա՛յն ներքի՜ն ձայնին:
Ա՛յն, որ միտքդ շարահյուսում,
Հետդ, կարծես, անվե՜րջ խոսում
Եվ հուշում է ժամանակի հարընթա՜ցը:
Ես չե՛մ հասնի դարի վերջին,
Ու չե՛մ կարող չոր մեկնարկից անցնե՜լ, հասնե՜լ
Ու հասցնե՜լ տեսնել դարի ավա՜րտ-թա՛ցը:
Ինքս ինձ հետ խորհելուց զա՛տ՝
Ինքս իմ դեմ կռի՛վ տալով,
Կյանքի ամե՛ն գույն ու երանգ նկատելով,
Մնացել եմ ժամանակի սև ու սպիտակ վերարկուով,
Ու քայլում եմ հիմա, ուսիս՝
Մի ծե՜ր, թոշակառո՜ւ բույով:
Ամե՛ն ապրած րոպես արդեն հետհաշվա՛րկ է,
Ներքին ձայնս հուշում է ինձ,
Որ մեծաշնո՜րհ ժամանակը
Խորհրդավո՜ր ժպտում է լուռ,
Ժպտում՝ արդեն քմծիծաղո՜վ:
Ամբո՜ղջ կյանքում ես փորձեցի
Հաղթել անսա՛նձ ժամանակին,
Ստանալ նրա վերքե՜րը խոր,
Սակայն ապրե՜լ, չվհատվե՛լ ցա՛վ ու դաղո՜վ,
Որ մի օր էլ ինքս ինձ հետ խոսեմ՝ արդեն, ժամանակին
Հաղթա՛ծ մարդու զառանցանքո՜վ:
Իսկ հիմա՜… հիմա նայում եմ ինձ
Ինչ-որ բո՛ւթ մի հանցանքով,
Նայում եմ խո՜ր հոգուս նե՜րսը,
Բուս թթվել է շիվա՜ր դեմքին իմ հիմարի:
Մտածում եմ՝ ունենալով դարի կեսը,
Գուցե մյուս կեսը՝ դյութիչ, ժամանա՞կը ինձ նվիրի,
Ապրեմ երկա՜ր, ուսիս հանգչող բվի՛ նման
Ամեն օրս դառնա անհո՜գ մի կիրակի:
…Բայց, պետք չէ՛ ինձ ժամանակի խաղադրույքը,
Ես հասկացա՛, որ կյանքը մեր
Շա՛տ նման է վերելակի՜.
Երբե՛ք, երբե՛ք դու չգիտես,
Թե ո՞ր հարկում կանգ կառնի քո վերելակը,
Նույնիսկ, եթե սեղմել էիր ամենավերևի կոճակը՝
Այն կա՛նգ կառնի որտե՛ղ կուզի.
Կյանքի տեխնիկական խոտա՛ն…
Ես չե՛մ հասնի դարի վերջի՜ն,
Բայց, թե ինչքա՜ն դեռ կմղվե՜մ՝
Թո՛ղ, որ դա էլ կանխորոշի
Ժամանակի իմ աորտա՛ն:
Ես հասկացա՛, որ այս կյանքում
Կարևոր է ո՛չ թե «ինչքա՛ն»-ն, այլ «ինչպե՛ս»-ը,
Ո՛չ թե ծավա՜լը վիթխարի՜, այլ ներքի՜նն ու բովանդա՜կը:
Կարևոր է, թե ինչպե՞ս ես ապրում տրված ժամանա՛կդ,
Թե ինչպիսի՞ մարդ ես՝ կյանքում, ի՞նչ որակով,
Եվ հոգևոր ի՜նչ քաշով ես վե՛ր բարձրանում
Քո անձնական վերելակով: