211652_close_icon
views-count553 դիտում article-date 09:13 10-05-2026

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ

Հանրապետության տարածքում մայիսի 10-ի և 11-ի ցերեկային ժամերին, 12-14-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:

Մայիսի 11-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավարևմտյան է 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 10-12-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Երևանում մայիսի 10-ի և 11-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 12-13-ն առավելապես կեսօրից հետո, 14-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

 

Նմանատիպ նյութեր