ՉԹՕ-ների մասին Պենտագոնի կայքը մեկ օրում հավաքել է մոտ 500 միլիոն դիտում
ՉԹՕ-ների (UFO) մասին Պենտագոնի մասնագիտացված կայքը՝ http://WAR.GOV/UFO, գործարկման պահից 24 ժամվա ընթացքում հավաքել է շուրջ 500 միլիոն դիտում։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Պատերազմի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Շոն Փարնելը:
«Հետաքրքրության աննախադեպ մակարդակ է գրանցվել։ Թրամփի վարչակազմի կողմից սա թափանցիկության աննախադեպ ցուցանիշ է»,- նշել է Փարնելը:
Մայիսի 8-ին ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հրապարակել էր չբացահայտված թռչող օբյեկտներին (ՉԹՕ) առնչվող արխիվային նյութերի առաջին մասը:
«Այս աշխատանքին մասնակցում են Սպիտակ տունը, Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը, Էներգետիկայի նախարարությունը, Ազգային ավիացիայի և տիեզերական հետազոտությունների վարչությունը (NASA), Հետաքննությունների դաշնային բյուրոն և այլ գերատեսչություններ։ Ֆայլերը կտեղադրվեն WAR.GOV/UFO կայքում։
Նոր ֆայլերը կհրապարակվեն մշտական հիմունքներով», - հայտնել է Պենտագոնը։