ԱՄԷ-ի դպրոցներն ու համալսարանները վերադառնում են առկա ուսուցման

Երկուշաբթի օրվանից՝ 2026 թվականի մայիսի 11-ից, Արաբական Միացյալ Էմիրությունների ողջ տարածքում դպրոցները վերադառնում են առկա ուսուցման։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է ԱՄԷ կրթության նախարարությունը՝ հաստատելով, որ հեռավար ձևաչափին ժամանակավոր անցում կատարելուց հետո աշակերտները կրկին կհաճախեն դպրոց։ Այս մասին հայտնում է Khaleej Times-ը։
Նախարարությունն ավելի վաղ նշել էր, որ ուսուցման ձևաչափի վերաբերյալ որոշումը կկայացվի մայիսի 10-ի երեկոյան՝ իրավասու մարմինների հետ իրավիճակի համատեղ գնահատումից հետո։ Շեշտվել էր, որ գլխավոր առաջնահերթությունը մնում է սովորողների ու աշխատակիցների անվտանգությունը, ինչպես նաև կրթական գործընթացի անխափանությունը։
Դուբայի գիտելիքի և մարդկային ներուժի զարգացման վարչությունը նույնպես հայտարարել է, որ Դուբայ էմիրության բոլոր ուսումնական հաստատությունները երկուշաբթի օրվանից կվերսկսեն սովորական ռեժիմով պարապմունքները և կպահպանեն անվտանգության բոլոր կանոնները։
Շարժայի մասնավոր կրթության վարչությունը տեղեկացրել է, որ էմիրության բոլոր մասնավոր դպրոցների աշակերտներն ու մանկապարտեզների սաները վերադառնում են առկա ուսուցման։
ԱՄԷ բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարարությունը հաստատել է, որ մայիսի 11-ից առկա ձևաչափին են վերադառնում նաև պետական և մասնավոր համալսարանները։ Դասապրոցեսին և աշխատանքի կներկայանան թե՛ ուսանողները, թե՛ դասախոսական ու վարչական կազմը։
Նախարարությունից ընդգծել են նաև, որ քննություններն ու միջազգային թեստավորումները կշարունակվեն իրականացվել առկա ձևաչափով (համաձայն հաստատված ժամանակացույցի)։
Գերատեսչությունը նաև հավելել է, որ ուսումնական հաստատությունները պատրաստ են անհրաժեշտության դեպքում օպերատիվ կերպով անցում կատարել առկա և հեռավար ձևաչափերի միջև։ Ցանկացած հետագա փոփոխության մասին կտեղեկացվի պաշտոնական կապի միջոցներով։
Գրեթե յոթ շաբաթ տևած հեռավար դասերից հետո՝ ապրիլի 20-ին ԱՄԷ ողջ տարածքում աշակերտները վերադարձել են առկա ուսուցման։
Հեռավար ուսուցումն առաջին անգամ ներդրվել էր որպես կանխարգելիչ միջոցառում՝ պայմանավորված տարածաշրջանային անվտանգության խնդիրներով։ Դրանք առնչվում էին Իրանին հասցված ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներին և դրան հաջորդած տարածաշրջանային հակամարտությանը։