211652_close_icon
views-count538 դիտում article-date 23:00 12-05-2026

Լիբանանից արձակված մի քանի անօդաչու թռչող սարքեր պայթել են Իսրայելի հյուսիսում

Իսրայելական զինվորականները հայտնաբերել են մի քանի պայթուցիկ նյութերով լի անօդաչու թռչող սարքեր, որոնք ներխուժել են երկրի հյուսիսային օդային տարածք։ Այս մասին հայտնել է Իսրայելի ռազմական մամուլի ծառայությունը։

Հայտարարության համաձայն՝ անօդաչու թռչող սարքերը Լիբանանից արձակվել են շիական «Հըզբոլլահ» կազմակերպության ստորաբաժանումների կողմից։ Դրանք պայթել են Իսրայելի տարածքում՝ Լիբանան-Իսրայել սահմանի մոտ։

Հնարավոր սպառնալիքի պատճառով Մանարա և Մարգալիոտ սահմանային գյուղերում հայտարարվել է օդային հարձակման մասին տագնապ։ Զոհերի մասին տեղեկություններ չեն եղել։

Նմանատիպ նյութեր