211652_close_icon
views-count334 դիտում article-date 13:38 14-05-2026

Ռուսական ուժերը թիրախավորել են Կիևը

Այս գիշեր Կիևում ութ ժամ շարունակ գործել է տագնապի ազդանշանը: Ուկրաինայի ՀՕՊ ուժերը 675 ԱԹՍ-ից խոցել են 652-ը և 56 հրթիռից 41-ը:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ ընդհանուր առմամբ մեկ օրում ռուսական ուժերն ավելի քան 1560 անօդաչու թռչող սարք են օգտագործել ուկրաինական քաղաքների և բնակավայրերի ուղղությամբ, գիշերային հարվածի գլխավոր թիրախը եղել է մայրաքաղաքը: Կիևում հարված է հասցվել ավելի քան 20 վայրի, այդ թվում՝ բնակելի շենքերի, դպրոցի, անասնաբուժական կլինիկայի և այլ քաղաքացիական ենթակառուցվածքների:

Պաշտոնական տվյալով՝ Կիևում ռուսական հրետակոծության հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս 31-ը տուժել է, նրանց թվում՝ երեխա: Փլատակներում մարդկանց որոնումները շարունակվում են։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն տեղեկացրել է, որ Կիևում ջրամատակարարման ընդհատումներ են գրանցվել:

Նմանատիպ նյութեր