211652_close_icon
views-count1969 դիտում article-date 16:33 19-05-2026

«Դեպուտատն իմ բանը չի». Դերասան Լևոն Հարությունյանը դուրս է եկել «Քոչարի» կուսակցությունից․ armlur.am

Լևոն Հարությունյանը դուրս է եկել «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունից։

Այս մասին ArmLur.am-ին նա հայտնել է՝ հաստատելով իր ինքնաբացարկը, սակայն հրաժարվել է մանրամասներ ներկայացնել։

«Հասկացա, որ դեպուտատն իմ բանը չի, ամեն մարդ պիտի իրա գործով զբաղվի»,– նշել է Հարությունյանը։

Նա չի հստակեցրել կուսակցությունից դուրս գալու պատճառները՝ միայն նշելով, որ դրանք միայն իրեն են հայտնի։

Հիշեցնենք, որ «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության ցուցակը գլխավորում է Արտակ Սարգսյանը։

Նմանատիպ նյութեր