211652_close_icon
views-count631 դիտում article-date 20:12 19-05-2026

Վերջին շրջանում Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող գնումների գործընթացներում ձևավորվել է խիստ մտահոգիչ իրավիճակ․ ՀԿ

«Պետական գնումների հանրային վերահսկողություն» ՀԿ-ն հայտարարություն է տարածել․

Վերջին շրջանում Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող գնումների գործընթացներում ձևավորվել է խիստ մտահոգիչ իրավիճակ։

Տարբեր մրցույթներում պարբերաբար հայտնվում են նույն կազմակերպությունները, որոնք ներկայացնում են ընդամենը 1000 դրամ արժեքով առաջարկներ, ինչի արդյունքում բազմաթիվ գնումների գործընթացներ տապալվում կամ չեղարկվում են։

Մասնավորապես, տարբեր գործընթացներում կրկնվող կերպով հանդիպում են Muton LLC և Edvin LLC ընկերությունների անունները։

Սակայն առավել ուշագրավ է մեկ այլ հանգամանք։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Երևանի քաղաքապետարանը հրահանգել է վարչական շրջաններին հունիսի 1-ի միջոցառումները կազմակերպել «մեկ անձից գնում» ընթացակարգով՝ պատճառաբանելով, թե իբր բոլոր մրցույթները «խափանվում են»։

Յուրաքանչյուր վարչական շրջանի համար, ըստ տեղեկությունների, նախատեսվել է շուրջ 5-6 միլիոն դրամ բյուջե։

Այս իրավիճակում չի բացառվում նաև մեկ այլ վտանգավոր վարկած․

որ արտերկրում գրանցված կամ կասկածելի գործունեությամբ աչքի ընկնող նման կազմակերպությունների հետևում կարող են կանգնած լինել այն անձինք կամ խմբերը, որոնք շահագրգռված են մրցակցային գնումների ձախողմամբ, որպեսզի հետագայում գործընթացները տեղափոխվեն «մեկ անձից գնումների» դաշտ։

Եթե այս տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա առաջանում են լուրջ հարցեր․

 Ինչո՞ւ է քաղաքապետարանը վարչական շրջաններին ուղղորդում դեպի «մեկ անձից գնում»։

 Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու ծառայություն մատուցողներին։

 Ինչո՞ւ չեն ապահովվում բաց և մրցակցային ընթացակարգեր։

 Արդյո՞ք խաբանված մրցույթները պարզապես պատահականություն են։

 Ո՞ւմ է ձեռնտու մրցակցային գնումների տապալումը։

Հանրային միջոցների ծախսումը պետք է իրականացվի թափանցիկ, վերահսկելի և իրական մրցակցության պայմաններում։

Մեր կազմակերպությունը շարունակելու է հետևել գնումների գործընթացներին և անհրաժեշտության դեպքում հրապարակել համապատասխան փաստեր, պարզաբանումներ և իրավական գնահատականներ։

Նմանատիպ նյութեր