211652_close_icon
views-count1600 դիտում article-date 11:01 21-05-2026

Հանրային հեռուստաընկերությունը ենթարկվել է կիբերhարձակման. Հովհաննես Մովսիսյան

Վերջին օրերին Հանրային հեռուստաընկերության եթերային և թվային ենթակառուցվածքները ենթարկվել են լայնածավալ կիբերհարձակման։ Այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Հանրային Հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:

«Հարձակման թիրախը Եվրոպական քաղաքական համայնքի միջոցառումների հեռարձակումներին միջամտելն էր, որից հետո փորձեր են կատարվել խաթարելու նաև Հանրային հեռուստաընկերության ալիքների բնականոն հեռարձակումը։

Բարեբախտաբար, ձեռնարկված օպերատիվ և տեխնիկական միջոցառումների շնորհիվ հնարավոր է եղել կանխել խափանումները, և հարձակման փորձերը որևէ էական ազդեցություն չեն ունեցել։ Տեղի ունեցածով զբաղվում են իրավապահ մարմինները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր