211652_close_icon
views-count787 դիտում article-date 19:00 22-05-2026

Արթուր Հարությունյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի պետ

Արթուր Հարությունյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի պետ․

Արթուր Խաչիկի Հարությունյանի կենսագրությունը

Ծնվել է 1987 թվականի մարտի 4-ին Վայոց ձորի մարզի Արին գյուղում:

Աշխատանքային գործունեություն

III-V.2026թ. - ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ,
2015-2026թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ և ՀԿԳ ավագ քննիչ,

2014-2015թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության քննիչ,
2012-2014թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց ձորի մարզի քննչական բաժնի քննիչ:

Կրթություն

2008 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, ապա՝ 2010 թվականին նույն բուհի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

2010-2012թթ. - ծառայել է ՀՀ զինված ուժերում։

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Նմանատիպ նյութեր