211652_close_icon
views-count349 դիտում article-date 20:45 22-05-2026

Օվերչուկը կասկածում է, որ Հայաստանը ցանկանում է միանալ «ռազմականացված ԵՄ-ին»

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը կասկած է հայտնել, որ Հայաստանը կցանկանա միանալ «ռազմականացված Եվրամիությանը, որը պատրաստվում է գործնականում պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ»։

«Հայաստանը մեզ մոտ երկիր է, իսկ հայերը՝ մտերիմ ժողովուրդ։ Նրանք բարեկամ ժողովուրդ են։ Ես չեմ կարծում, որ նրանք ցանկանում են միանալ ռազմականացված Եվրոպային, որը գործնականում ցանկանում է կռվել Ռուսաստանի դեմ։ Նրանք պետք է հասկանան, թե ուր են իրենց տանում», – «Վեստի»-ի թղթակցի հետ հարցազրույցում ասել է փոխվարչապետը։

Փոխվարչապետի խոսքով՝ Հայաստանի շուրջ տարօրինակ և անսովոր իրավիճակ է ստեղծվում, որտեղ հայ ղեկավարները հայտարարում են, որ չեն ցանկանում դուրս գալ ԵԱՏՄ-ից՝ միաժամանակ ընդունելով Եվրամիությանը միանալու ձգտող օրենք։

«Եթե նրանք նման որոշում կայացնեն, պարզ է, որ մաքսային տուրքերը, գազի գները և էներգակիրների գները կփոխվեն, և նրանք կկորցնեն որոշ արտոնություններ։ Գուցե այնտեղ նրանց ինչ-որ բան տան, գուցե՝ ոչ։ Բայց մենք անընդհատ լսում ենք մոտ 2,5 միլիարդ դոլարի մասին, որը ԵՄ-ն խոստանում է նրանց, բայց դեռ ոչինչ չի արել…Կտեսնենք, թող իրենք որոշեն։

Մենք կողմ ենք, որ Հայաստանը մնա ԵԱՏՄ-ում, բարգավաճի և զարգանա նույն տեմպերով, ինչպես վերջին մի քանի տարվա ընթացքում», – հավելել է Օվերչուկը։

Նմանատիպ նյութեր