Արդյո՞ք սա չի նշանակում, որ նա կա՛մ կեղծում է պատմությունը՝ սեփական մեղքը բարդելով այլոց վրա, կա՛մ պարզապես քաղաքական հանցակից է այդ նույն դավաճանությանը․ Էրո Ասիլյան
Էրո Ասիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Մի քանի հարց Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան կոչվող ազգակործան աղանդի հետևորդներին։
«Եթե դուք պնդում եք, որ Արցախը հանձնվել է նախկինների օրոք, ապա ինչո՞ւ արդեն 8 տարի բացարձակ իշխանություն և ուժային ողջ համակարգը տնօրինող Նիկոլ Փաշինյանը պետական դավաճանության հոդվածով դատարանի առաջ չի կանգնեցրել այդ «դավաճաններին»։ Արդյո՞ք սա չի նշանակում, որ նա կա՛մ կեղծում է պատմությունը՝ սեփական մեղքը բարդելով այլոց վրա, կա՛մ պարզապես քաղաքական հանցակից է այդ նույն դավաճանությանը:
Եթե պետության կորստի հիմքերը դրվել են մինչև 2018 թվականը, և դուք ունեք դրա ապացույցները, ապա ինչպե՞ս հասկանալ մի ղեկավարի բացարձակ անկարողությունն ու թուլությունը, ով ունենալով ժողովրդի մանդատը՝ չկարողացավ կամ չհամարձակվեց իրավական պատասխանատվության կանչել հայրենիքը ծախածներին։ Եթե նա անգամ սեփական երկրի ներսում չունի բավարար ուժ ու կամք՝ պատժելու պետական դավաճաններին, ինչպե՞ս է պատրաստվում պաշտպանել Հայաստանի շահերը արտաքին թշնամիներից։
Բոլոր տեսակի հերքումները լսելուց առաջ հավելեմ, որ դատարանները նախկինների ձեռքն են թեզը ոչ մի հիմք չունի, քանի որ 8 տարում իշխանությունը փոխել է և՛ Սահմանադրական դատարանը, և՛ ԲԴԽ-ն, և՛ նշանակել իր սրտի դատախազներին։ Այսպիսով, ընտրությունը մնում է միայն երկու տարբերակի միջև՝ կա՛մ սուտ, կա՛մ մեղսակցություն։