211652_close_icon
views-count673 դիտում article-date 21:45 26-05-2026

Ուշակով. Աստանայում ԵԱՏՄ առաջնորդները նեղ կազմով կքննարկեն Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ծրագիրը

Աստանայում ԵԱՏՄ առաջնորդները նեղ կազմով կքննարկեն Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ծրագիրը, կգնահատեն դրա հետ կապված առաջացող ռիսկերը, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Նշեմ, որ ակնհայտ է՝ նեղ կազմով նիստում առաջնորդները օրակարգից դուրս կքննարկեն մի հարց, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանը անդամակցելու ծրագրերին։ Իհարկե, կտրվի գնահատական այս կապակցությամբ ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսական անվտանգության համար առաջացող ռիսկերին», - ասել է Ուշակովը։

Նմանատիպ նյութեր