211652_close_icon
views-count235 դիտում article-date 21:23 02-06-2026

Կոբախիձեն հայտարարել է, որ Հայաստանը կարող է միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուն

Վրաստանը պատրաստ է հնարավորինս խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ, այդ թվում՝ տարանցիկ կապերի զարգացման գործում, լրագրողներին հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) նոր երկաթուղային գծի բացման արարողությունից հետո։

«Երբ մենք խոսում ենք Վրաստանի կապի գործառույթի զարգացման մասին, Հայաստանը մեծ նշանակություն ունի, և մենք պատրաստ ենք որքան հնարավոր է խորացնել համագործակցությունն ու գործընկերությունը մեր հայ ընկերների հետ, այդ թվում՝ տարանցիկ ծառայությունների զարգացման գործում», – ասել է Կոբախիձեն։

Պատասխանելով ԲԹԿ նախագծում Հայաստանի հնարավոր ներգրավման վերաբերյալ հարցին՝ Վրաստանի վարչապետը նշել է, որ դա հնարավոր է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Բաքու-Թբիլիսի-Կարս նոր երկաթգիծի բացման արարողությանը։

Նմանատիպ նյութեր