Ոչ թե փորձել եմ, այլ ամեն ինչ եմ արել, որ կանգնեցնեմ պատերազմը․ Սամվել Կարապետյան
Դա գաղտնիք է, որի մասին գիտի Նիկոլ Փաշինյանը։ Ես ոչ թե փորձել եմ կանգնեցնել պատերազմը, այլ՝ ամեն ինչ եմ արել դրա համար, որ կանգնեցնեմ։ Ինձ թվում է՝ այդ ճանապարհին ինչ-որ բան ինձ հաջողվել է։ Ես չեմ ցանկանում դրա մասին խոսել, եթե Նիկոլ Փաշինյանը կցանկանա, ինքը կարող է դա մեկնաբանել, բայց դա մեր առանձին խոսակցությունն է, չեմ ցանկանում այդ մասին բարձրաձայնել։ Այս մասին «168 Ժամ»-ի հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։