211652_close_icon
views-count304 դիտում article-date 13:30 04-06-2026

Եթե ցանկանում ենք, որ մեր երկրում հաղթեն միասնությունը, փոխադարձ հարգանքն ու համերաշխությունը, ապա պետք է ակտիվորեն մասնակցենք ընտրություններին. Գագիկ Ծառուկյան

Նախընտրական ակտիվ շրջանը մոտենում է ավարտին։

Նոր Նորքի բնակիչների հետ հանդիպումը ևս մեկ անգամ հաստատեց, որ մարդիկ սպասում են լավ փոփոխությունների և պատրաստ են հունիսի 7-ին իրենց ձայնով նպաստել այդ փոփոխությունների իրականացմանը։ Այս մասին հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

««Առաջարկ Հայաստանին» ծրագրում ներկայացված են մարդկանց կյանքին անմիջականորեն վերաբերվող լուծումներ՝ գույքահարկի կրկնակի կրճատում, նվազագույն աշխատավարձի և կենսաթոշակների բարձրացում, մինչև 3 մլն դրամի վարկային պարտավորությունների համաներում, ինչպես նաև անվճար կրթության և առողջապահության ապահովում։

Հունիսի 7-ին յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունի ընտրելու, թե ինչպիսի երկիր է ցանկանում տեսնել վաղը՝ զարգացող ու կառուցող, խաղաղ ու համերաշխ, թե՞ շարունակվող բաժանարար գծերով և անհանդուրժողականությամբ լի։
Եթե ցանկանում ենք, որ մեր երկրում հաղթեն միասնությունը, փոխադարձ հարգանքն ու համերաշխությունը, ապա պետք է ակտիվորեն մասնակցենք ընտրություններին։

Պատահական չէ, որ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի առանցքում երաշխավորված խաղաղության, սոցիալական արդարության և ներքին համերաշխության գաղափարներն են։ Հենց այս արժեքների շուրջ էլ պետք է կառուցենք Հայաստանի վաղվա օրը»,- գրել է Ծառուկյանը։

Նմանատիպ նյութեր