211652_close_icon
views-count274 դիտում article-date 20:46 04-06-2026

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային իրավիճակին և անվտանգությանը վերաբերող հարցեր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ադրբեջանա-իրանական հարաբերությունների ներկա վիճակի և զարգացման հեռանկարների շուրջ։

Իրանի արտգործնախարար Արաղչին մանրամասն տեղեկություններ է ներկայացրել Իրանի շուրջ ընթացող բանակցային գործընթացի և վերջին զարգացումների վերաբերյալ։

Իր հերթին Ջեյհուն Բայրամովն ընդգծել է տարածաշրջանային կայունության պահպանման համար դիվանագիտական ջանքերի կարևորությունը։

Նախարարները քննարկել են նաև երկկողմ և տարածաշրջանային օրակարգի այլ հարցեր, ինչպես նաև ընթացիկ գործընթացները։

Նմանատիպ նյութեր