ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին. Ռոմանոս Պետրոսյան
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ:
«Առաջիկա ժամերին հնարավոր հոսանքազրկումների դեպքում հերթապահության մեջ գտնվող՝ ՀԷՑ-ի շուրջ 2.000 աշխատակիցներից բաղկացած խմբերը ամենասեղմ ժամկետներում օպերատիվորեն կվերացնեն անջատման հետևանքները և կվերականգնեն էլեկտրամատակարարումը բոլոր հասցեներում»,- գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչը։
Բոլոր այն ԶԼՄ-ների նկատմամբ, որոնք այս ժամերին (հաշվարկի ընթացքում) ակնհայտ ԿԵՂԾ տեղեկատվություն կտարածեն՝ իբր որոշ ընտրատեղամասերում հոսանքազրկումների վերաբերյալ, ՀԷՑ-ը կհարուցի դատական հայցեր՝ կանխամտածված ապատեղեկատվություն տարածելու, զրպարտանքի և Ընկերության բարի համբավին հնարավոր վնաս հասցնելու հանգամանքներով պայմանավորված, նշել է նա: