Ահազանգ իրավապահներին. Aravot.am-ի հրապարակումից հետո հաղորդում է ներկայացվել առերևույթ հանցանքի մասին
Aravot.am-ի տեղեկություններով՝ հունիսի 7-ին, ժ. 14:30-ին, ՀԿԳ ավագ համայնքային ոստիկան Ալեքսանյանը զեկուցագիր և առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել, որ Aravot.am-ում կատարվել է հրապարակում, ըստ որի՝ Օշական գյուղի մշակույթի տան թիվ 17/25 ընտրատեղամասում պարբերաբար փորձեր են կատարվում առանց ծրարի քվեաթերթիկ գցել քվեատուփի մեջ։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Օշական գյուղի թիվ 17/25 ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Աշոտ Ամիրբեկյանը, նկատելով չօգտագործված և գետնին ընկած քվեաթերթիկը, վերցրել և դրել է սեղանին՝ նախապես դասավորված չօգտագործված քվեաթերթիկների վրա, նկատողություն արել ներկա գտնվող անձանց՝ ուշադիր լինել իրենց հատկացված քվեաթերթիկներին։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչություն։