211652_close_icon
views-count460 դիտում article-date 14:54 11-06-2026

Փաշինյանը չի հրաժարվի Ռուսաստան այցից, եթե հրավեր ստանա նախագահ Պուտինից

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հրաժարվի Ռուսաստան այցից, եթե հրավեր ստանա նախագահ Պուտինից։ Այս մասին հունիսի 11-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Այն հարցին, թե ինչու Ռուսաստանի առաջնորդը չի շնորհավորել իրեն, Փաշինյանը հաստատել է, որ շնորհավորանք չի եղել՝ ավելացնելով. «Հուսանք՝ կշնորհավորի»։

Անդրադառնալով տեսանելի ապագայում հնարավոր հանդիպման մասին հարցին (որի մասին հայտարարվել էր ապրիլին)՝ Փաշինյանը նշել է, որ հանդիպման վերաբերյալ եղել է «փոխըմբռնում», սակայն հրավեր դեռ չկա։ «Կգնամ, եթե լինի։ Հաստատ չեմ հրաժարվի»,- հայտնել է Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր