Վերջին խմբագրականը․ Արամ Աբրահամյան․ aravot.am
Aravot.am-ը գրում է․ Մոտ երկու ամիս առաջ ես տեղեկացրեցի մեր հարգելի ընթերցողներին, որ հունիսի 15-ից այլեւս խմբագրական չեմ գրելու: Այդ որոշումը կապված չէ ընտրությունների հետ՝ չնայած ակնհայտ էր, որ Փաշինյանը կփորձի բռնազավթել իշխանությունը: Բայց դա իմ լրագրողական պրակտիկայում ո՛չ առաջին դեպքն է, ո՛չ էլ, ցավոք, վերջինը կլինի: Հավանաբար, իմ կյանքի օրոք չի լինի այն բաղձալի իրավիճակը, երբ իշխանությունն ընտրություններում պարտվում է ընդդիմությանը, խաղաղ հեռանում է եւ շնորհավորում հաղթողին:
Անկայուն իրավիճակը շարունակվելու է: Բայց, կրկնեմ, խմբագրական չգրելու իմ որոշումը դրա հետ կապ չունի: Դարձյալ անկեղծորեն ասեմ, որ տասնամյակներով կրկնվող պատմությունը քաղաքականության լուսաբանումը դարձնում է փոքր-ինչ ձանձրալի: Սակայն ես հիասթափված չեմ, ընկճված չեմ, ոչ էլ պատրաստվում եմ իմ լրագրողական գործունեությունն ավարտել:
Պատկերացրեք, 20 տարուց ավելի ամեն աշխատանքային օր պարտավորված լինես հոդված գրել… Դա, գոնե ինձ համար, հսկայական մտավոր եւ ֆիզիկական ծանրաբեռնվածություն է, որն այս տարիքում՝ 66 տարեկանում, կարող է հանգեցնել առողջական խնդիրների: Դրա համար ես որոշեցի փոքր-ինչ թեթեւացնել իմ ռեժիմը: Վաղվանից նաեւ դուրս եմ գալու Ֆեյսբուքից, որի թունավոր ժապավենը թերթելը նույնպես վնասակար է առողջության համար: Ֆեյսբուքի մեսենջերով նամակագրությունը պահպանվելու է:
Իմ աշխատանքի մնացած ուղղությունները պահպանվելու են: Ես շաբաթը մեկ անգամ «Առավոտի» կայքէջի համար պատրաստելու եմ «Ջրբաժան» տեսահարցազրույցը, դարձյալ շաբաթը մեկ տեսագրելու եմ «Հոգեւոր ընտրություն» շարքը, ինչպես նաեւ իմ տեսանյութերը՝ գրքերի եւ երաժշտության մասին: Շարունակելու եմ գրել շաբաթական վերլուծությունները: Շարունակելու եմ քաղաքական թեմաներով իմ կարճ տեսագրությունները (shorts), որոնք լինելու են «Առավոտի» բոլոր հարթակներում, ինչպես նաեւ իմ յութուբյան էջում, բայց դա անելու եմ ոչ ամեն օր: «Առավոտ» թերթի ու կայքի համար գրելու եմ նաեւ այլ հոդվածներ, բայց դարձյալ՝ առանց ամենօրյա պարտադրանքի:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում