211652_close_icon
views-count1147 դիտում article-date 17:08 13-06-2026

ՀԾԿՀ-ն և HELVETAS-ը համագործակցության հուշագիր են ստորագրել

Հունիսի 12-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը և HELVETAS Swiss Intercooperation-ի հայկական ներկայացուցչության ղեկավար Հովսեփ Պատվականյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է համագործակցություն հաստատել ներառական և կանաչ տնտեսական զարգացումը խթանող ծրագրի շրջանակներում։ Այդ մասին   հայտնում են ՀԾԿՀ-ից: 

«Հուշագիրը ստեղծում է կողմերի միջև համագործակցության շրջանակ կայուն տնտեսական զարգացման, էներգաարդյունավետության, կանաչ անցման, կարգավորող միջավայրի բարելավման, էներգետիկ ռեսուրսների արդյունավետ կառավարման և օգտագործման հետ կապված ոլորտներում։ Այն նաև նախատեսում է համագործակցություն հետազոտությունների, խորհրդատվությունների, գիտելիքների փոխանակման, կարողությունների զարգացման, շահագրգիռ կողմերի ներգրավման և էներգետիկ ոլորտի բարելավմանն ու շուկայի զարգացմանը նպաստող առաջարկությունների մշակման ոլորտներում։ Հատկապես կարևորվում է հանձնաժողովի ինստիտուցիոնալ և մասնագիտական կարողությունների ամրապնդումը, այդ թվում՝ ուսումնական ծրագրերի, փորձագիտական փոխանակումների, սեմինարների և մասնագիտական զարգացման այլ նախաձեռնությունների կազմակերպման միջոցով։ 

Ստորագրման արարողությունից հետո ելույթ ունենալով՝ ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը ընդգծել է համագործակցության գործնական նշանակությունը.

«Էներգետիկայի ոլորտը արագ վերափոխման է ենթարկվում՝ ստեղծելով նոր մարտահրավերներ կարգավորող մարմինների համար։ Այսօր արդյունավետ կարգավորումը պահանջում է ոչ միայն ուժեղ ինստիտուտներ, այլև ժամանակակից փորձագիտություն, շարունակական մասնագիտական զարգացում և միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցություն։ Մենք բարձր ենք գնահատում HELVETAS-ի պատրաստակամությունը՝ աջակցելու կարողությունների զարգացմանը և գիտելիքների փոխանակմանը։ Այս Հուշագիրը նոր հնարավորություններ կընձեռի Հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման, կարգավորող պրակտիկայի բարելավման և Հայաստանում կայուն զարգացմանը աջակցելու համար»։ 

Մեսրոպյանը նաև նշել է, որ համագործակցությունը կնպաստի էներգետիկ կարգավորման ժամանակակից մոտեցումների ներդրմանը, կնպաստի միջազգային լավագույն փորձի փոխանակմանը և կաջակցի ոլորտում ավելի կանխատեսելի և ներդրումային միջավայրի ստեղծմանն ուղղված ջանքերին։ 

Կողմերը վստահություն են հայտնել, որ հուշագիրը կծառայի որպես ամուր հիմք գործնական համագործակցության և Հայաստանի կայուն տնտեսական և էներգետիկ զարգացմանը նպաստող նախաձեռնությունների իրականացման համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր